Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց բյուջետային վարկ հատկացնել այն ընկերություններին, որոնք «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցել իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերությանը, սակայն վերջինս դրանց համար չի վճարել, որի հետևանքով նրանք հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ: Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ խոսքը 28 ընկերության մասին է, …

