Կաշառք ստանալու համար մեղադրվող առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ավարտվեց գրավոր ապացույցների հետազոտման փուլը և սկսեցին հարցաքննել վկաներին: Նախկին պաշտոնյայի պաշտպանները որոշեցին դատարանում նոր կարգ սահմանել լրագրողների աշխատանքի համար: Պաշտպանները դատարանին միջնորդում էին, որ դռնբաց դատական նիստին լրագրողներին արգելվի ոչ միայն տեսանկարահանելը, այլև ձայնագրառում կատարելը, ասելով, թե անհրաժեշտության դեպքում կարող ենք կրիչները …

