Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: «Պատվիրակության կազմում են եղել Եվրոպական միության Արտաքին գործերի եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության …

