ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, մարտի 9-ից 10-ը 4-րդ զորամիավորման զորամասերի թիկունքային ծառայությունների պետերի հետ անցկացվել են հրամանատարական հավաքներ: «Հավաքների շրջանակում կազմակերպվել են գործնական և հրահանգչամեթոդական պարապմունքներ, քննարկվել են թիկունքային ապահովման հարցեր, առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու մեթոդներ»,- ասված է հաղորդագրությունում:

