ՊԵԿ-ում կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և  խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները:

«Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը: Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին,  հարկային և մաքսային կարգապահության խնդիրների արդյունավետ լուծմանը:

Խորհրդի նիստում քննարկվել է «Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային և մաքսային վարչարարության ապահովումը, հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը, ինչպես նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը: Ծրագրի իրականացման արդյունքում կարճաժամկետ ժամանակահատվածում հրատապ ռեժիմով կապահովվեն հարկ վճարողներին օժանդակման և հարկային ու մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ, իսկ նախատեված միջոցառումները երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն վարչարարության բարելավմանը, Պետական եկամուտների կոմիտե–հարկ վճարող հարաբերություններում վստահության ամրապնդմանը, ինչպես նաև հարկային պարտավորությունների կամովին կատարման մշակույթի ձևավորմանը: Ստեղծված իրավիճակում հարկային և մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված ՊԵԿ-ը նախատեսում է վարչարարական միջոցառումներն իրականացնել 3 հիմնական ուղղություններով՝ հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնում և օժանդակության տրամադրում, հարկային և մաքսային հսկողության կենտրոնացում առավել ռիսկային ոլորտներում և հարկ վճարողների հետ հաղորդակցության և համագործակցության ակտիվացում:

Նիստում քննարկվել են նաև հարկային և մաքսային կարգապահության բարելավման, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպման ու համակարգման հարցեր: Խնդիր է դրվել խիստ և շարունակական հսկողություն իրականացնել հարկային և մաքսային կարգապահության ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ և  պարբերաբար գնահատել արդյունքները : Անհրաժեշտության դեպքում՝ նախաձեռնել փոփոխություններ:

Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ անհետաձգելի հարցերի և խնդիրների լուծման նպատակով կհրավիրվեն նաև արտահերթ նիստեր»,- ասված է հաղորդագրությունում: