Մարալիկի հիվանդանոցի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները կրկնակի թեստավորվել են

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Ապրիլի 15-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված Մարալիկի առողջության կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներն իրենց լավ են զգում: Նրանք կրկնակի թեստավորվել են, հնարավոր է՝ շուտով դուրս գրվեն հիվանդանոցից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը։ Ի դեպ՝ նա ևս վարակվածների թվում է։

«Բոլորս շատ լավ ենք, կրկնակի թեստավորվել ենք: Բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվենք ու ինքնամեկուսանանք տներում: Ինքնամեկուսացման 14-րդ օրը ևս կթեստավորվենք, և արդեն իրավունք կունենանք անցնելու մեր բնականոն աշխատանքին։ Հիմա սպասում ենք թեստի պատասխանին»,- ասաց Անուշ Հովսեփյանը։

Ընդհանուր առմամբ, Մարալիկի առողջության կենտրոնի 20 աշխատակից է վարակվել և այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է։

Արձագանքելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որ Մարալիկի ու Վարդենիսի բուժանձնակազմերը լավ չեն հետևել նախարարության ցուցումներին, մեր զրուցակիցն ասաց, որ իրենք հնարավոր բոլոր կանխարգելիչ աշխատանքներն արել են հիվանդանոցում։

«Մարզպետարանը մեզ տվել է արտահագուստ, դիմակներ, ես ապահովել եմ ախտահանիչ նյութերով, ձեռնոցներով: Բոլոր մուտքերը փակել ենք, մի մուտք ենք թողել, ջերմաչափում ենք արել, ինչ հնարավոր է եղել, ամեն ինչ կիրառել ենք։ Եվ դրա համար մեր առողջությամբ փոխհատուցեցինք»,- ասաց Անուշ Հովսեփյանը։

Նշենք նաև, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Գյումրիում բուժվողներից զատ՝ մարզից 11 հիվանդ էլ բուժում է ստանում Երևանում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։ Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում ու հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։

Մարզում կորոնավիրուսից մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորն էլ՝ Անի խոշորացված համայնքում՝ Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար էլ ապրիլի 19-ից Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում, ՀՀ պարետի որոշմամբ, սահմանված են մուտքի ու ելքի սահմանափակումներ, որոնք երկարաձգվել են մինչև ապրիլի 30-ը։

Էմմա Չոբանյան