Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբեր ամսից երկրում սկսել է քաղաքական վերադասավորումներ անել։ Ալիևը նախ սկսեց թոշակի ուղարկել 70-ից բարձր պաշտոնյաներին։ Առաջինը իր սեփական դիմումի համաձայն վարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց 72-ամյա Նովրուզ Մամեդովը։ Այնուհետ Ալիևի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին փոխվարչապետներ՝ Հաջիբալա Աբութալիբովը և Ալի Հասանովը։ Հերթը հասավ նաև Ադրբեջանի պետական համակարգի, Ալիևների իշխանության ամենահավատարիմ դեմքերից …