ՌԴ-ում երկրորդ օրն է՝ վարակի նոր դեպքերի թիվն անցնում է 10 հազարը

Լուրեր

13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ռուսաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը գերազանցում է 10 հազարը։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ օպերատիվ շտաբից, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։ՌԴ 82 մարզում հայտնաբերվել է հիվանդության ևս 10.581 դեպք, որոնցից 50.6%-ի պարագայում կլինիկական դրսևորումներ չկան։ Ռուսաստանում վարակի դեպքերի ընդհանուր թիվը, այսպիսով, հասել է 145.268-ի:

Օրվա ընթացքում հաստատվում է 76 մահվան դեպք, որից 35-ը՝Մոսկվայում: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսով 1.356 հիվանդ: Եվս 1.456 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, այդ թվում Մոսկվայում`544-ը: Ընդհանուր առմամբ, 18.095 մարդ արդեն ապաքինվել է:

Նախօրեին ամենօրյա դեպքերի աճն առաջին անգամ գերազանցել էր 10 հազարի շեմը։ Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին օրական ցուցանիշը գերազանցել է 7 հազարը, մայիսի 1-ին այն կազմել է 7.933 դեպք, իսկ մայիսի 2-ին հատել է 9 հազարի սահմանը։