Բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում, շաքարախտով հիվանդացության աճի տենդենց է նկատվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր …

