«Բացարձակ տեղեկություն չունեմ, թե ՔԿ-ում ինչ ոլորտներ եմ համակարգելու». Արգիշտի Քարամյան

Լուրեր

17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չեմ կարող ասել, թե որն էր պատճառը, որոշումը պարոն վարչապետի տիրույթում է»,-այս մասին Factor.am-ին ասաց ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից երեկ ազատված Արգիշտի Քարամյանը՝ պատասխանելով իր ազատման եւ այլ պաշտոնի նշանակման մասին հարցին։ Նա, հիշեցնենք, այսօրվանից զբաղեցնում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Factor.am-ին տեղեկություն էին փոխանցել, որ Քարամյանն ինքն է ձգտել, որ ՊՎԾ-ից ՔԿ տեղափոխվի: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք որեւէ առաջարկություն արել է ղեկավարությանը տեղափոխման համար: «Ոչ, որեւէ նման բան չկա: Բոլոր կառույցներն էլ կարեւոր են մեր պետականաշինության գործում»:

Նշենք, որ Արգիշտի Քարամյանը զբաղեցնելու է ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնը, որը ստեղծվել է ապրիլի 30-ին: Քարամյանից հետաքրրքվեցինք, թե ինչ ոլորտներ է համակարգելու: «Բացարձակ տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Տարակուսեցինք՝ եթե պարտականությունները հայտնի չեն, ապա ինչպես է աշխատանքի անցել: «Ես դեռ ՊՎԾ-ում չեմ ավարտել, այս պահին դեռ ՊՎԾ-ում եմ, գործեր կան ավարտելու»: Ճշտող հարցին՝ ՔԿ նախագահի տեղակալ լինելով ՊՎԾ-ու՞մ է, Արգիշտի Քարամյանը դրական պատասխան տվեց: «Նորմալ է, ինչն է խնդիրը»:

Անդրադառնալով տեղեկություններին, թե ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնը հատուկ իր համար է ստեղծվել, Քարամյանն ասաց․ «Չեմ կարծում, որ որեւէ մեկի համար հնարավոր է պաշտոն ստեղծել»:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ-ում աշխատանքի էր անցել 2019 թվականի ապրիլի 10-ին, իսկ պետի պաշտոնակատար նշանակվել ապրիլի 26-ին:

Նարեկ Կիրակոսյան