Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի: ՀՀ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ժամը 18։30-ի դրությամբ՝ իրավիճակը հետևյալն է. ունենք հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հիվանդներից 30-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Նրանցից մեկի՝ 77-ամյա քաղաքացու …

