Տրանսֆերային ՇՇուկներ․ Մխիթարյանը ցանկանում է մնալ Ռոմայում, Ռեալի ֆուտբոլիստները՝ Նյուքասլի դիտակետում և այլ հավանական տրանսֆերներ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Քանի դեռ եվրոպական ֆուտբոլային առաջնությունների մեծամասնությունը դեռ դադարեցված են, միջազգայն մամուլում հայտնվող մարզական նորությունների մեծ մասը առընչվում են առաջիկա տրանսֆերային անցուդարձին։

ArmSport-ը առաջարկում է ծանոթանալ վերջերս ամենաքննարկվող տրանսֆերային շշուկներին՝ համառոտ ֆորմատով։ Այսուհետ մենք ամեն շաբաթ կանդրադառնանք ֆուտբոլիստների տրանսֆերներին առընչվող վերջին նորություններին։

Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում: Այս ուղղությամբ արդեն սկսել է աշխատել խաղացողի գործակալ Մինո Ռայոլան: «Նրա ապագան, բացառությամբ հնարավոր աղմկոտ շրջադարձերի, հենց ներկան է՝ Հռոմը»,-գրում է Corriere dello sport-ը։


Անգլիական «Նյուքասլը» և «Էվերտոնը» հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով:


«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը այս ամառ կարող է լքել ակումբը, գրում է OK Diario-ն: Բեյլը դիտարկում է կարիերան շարունակելու երեք տարբերակ։


Tribalfootball-ի փոխանցմամբ՝ ՄՅՈՒ-ն պատրաստ է միանալ ՊՍԺ-ի 32-ամյա հարձակվող Էդինսոն Կավանիի համար մղվող պայքարին, եթե Իգալոն վերադառնա Չինաստան։


Զագրեբի «Դինամոյի» խորվաթ հարձակվող Անտոնիո Մարինը կարող է հայտնվել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Mirror-ը։


Gazetta dello Sport-ը գրում է, որ հռոմեացիները հետաքրքրված են Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի ծառայություններով։


Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Բայերի» տաղանդավոր ֆուտբոլիստ Պաուլինյոյին, տեղեկացնում է 90min-ը։


Daily Mail․ Անգլիական «Սթոք Սիթիի» հարձակվող Մոհամեդ Սանկոն կարիերան կարող է շարունակել «Տոտենհեմում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: