Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համակարգմամբ զբաղվող Նախաձեռնող մարմնի հերթական նիստում որոշվել է արագացնել ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները, քանի որ կանոնադրությունը կարող է շուտով ուղարկվել պատրիարքարան: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը: Նախաձեռնող մարմինը ընտրությունների կազմակերպման գործում համագործակցում է Ստամբուլի հայկական հիմնարկների հետ: Մարմինը հրապարակել է, որ իրենց գլխավոր նպատակը արդար և թափանցիկ ընտրություններ …