Ինչ նախաձեռնություններ ու ծրագրեր է իրականացրել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը» ԿՈՎԻԴ-19-ի բռնկման առաջին օրերից 

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի՝ ԿՈՎԻԴ-19-ի բռնկման առաջին օրերից  Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, մոբիլիզացնելով ռեսուրսները ու համախմբելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, տարբեր ձևաչափերով արձագանքել է երկրում ստեղծված իրավիճակին:

Ստորև ներկայացնում ենք Հիմնադրամի աջակցությամբ իրականացված ու ընթացիկ նախաձեռնություններն ու ծրագրերը:

 

 

Հրատապ օգնություն խոցելի խմբերին

  • «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով, մեկ ամսվա սննդի փաթեթներ է տրամադրվել Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող 2160 տարեցների և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց՝ հոգալու նրանց  կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում:

 

  • Հիմնադրամի աջակցությամբ Արմավիրի զարգացման կենտրոնը 2 ամսվա սնունդ և հիգիենիկ պարագաներ է առաքել Արմավիրում և Մեծամորում բնակվող 115 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:
  • Մարտունու կանանց համայնքային խորհրդի միջոցով երկամսյա սնունդ և հիգիենիկ պարագաներ են առաքվել Գեղարքունիqի մարզի Մարտունի քաղաքում և 14 այլ համայնքներում բնակվող ավելի քան 120 սոցիալապես խոցելի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:

 

  • Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը մեկ ամսվա սնունդ և հիգիենիկ պարագաներ է տրամադրել 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց, որոնք բնակվում են Ալավերդիում, Վանաձորում և հարակից 18 համայնքներում:

 

  • «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սնունդ ու հիգիենիկ պարագաներ է տրամադրել Երևանի և Լոռու մարզի Տաշիր ու Ստեփանավան համայնքների 300 բնակիչների, որոնք ունեն հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ:

 

  • “Հալեպ” հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը աջակցություն կտրամադրի Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, ովքեր կորցրել են եկամտի աղբյուրը ԿՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով: 120 ընտանիք միջոցներ կստանան՝ հոգալու երկամսյա սննդի ու բնակարանի վարձակալության ծախսերը: «Հալեպ» կազմակերպությունը կաջակցի նաև սիրիացի փախստականների շահագործվող սոցիալ-ձեռնարկատիրական խոհանոցին և կկազմակերպի սննդի առաքում ԿՈՎԻԴ-19 հիվանդների բուժմամբ զբաղվող 100 բուժաշխատողների և կամավորների համար:

 

Բժշկական ու առողջապահական աջակցություն

 

  • «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունն աջակցել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ խնամքի շահառուներին՝ կազմակերպելով խորհրդատվություն, իրավական աջակցություն, ինչպես նաև ապահովելով   առողջապահական ծառայություների պատշաճ մատուցումն այս խմբերի համար: 150 պացիենտների ընտանիքներն ապահովվել են սնունդով, կենսական անհրաժեշտության դեղորայքով:

 

  • «Իրավունքի զարգացման կենրտոն» հասարակական կազմակերպությունը հրատապ աջակցություն է կտրամադրի՝ ապահովելու պացիենտների և փակ հաստատություններում գտնվողների բուժօգնություն ստանալու իրավունքը ԿՈՎԻԴ-19 համաճարակի պայմաններում: Մի խումբ կամավորներ կվերապատրաստվեն վարակների կանխարգելման և վերահսկման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև կապահովվեն անհատական պաշտպանության և այլ միջոցներով:

 

  • Հիմնադրամի օժանդակությամբ Առողջապահության նախարարության համար ձեռք են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 2200 թեստեր:

 

  • Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհատական պաշտպանության միջոցներ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար:

 

  • Հիմնադրամի աջակցությամբ «Խնամք» ՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 71 անձի համար, ովքեր ներգրավված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող շուրջօրյա խնամքի մոբիլ ծառայություններում: Նրանք կստանան նաև սննդի փաթեթներ, անձնական պաշտպանության միջոցներ և հիգիենայի պարագաներ:

 

 

Աջակցություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց

 

  • Հիմնադրամը, որպես հրատապ օգնություն, օժանդակել է «Կանանց աջակցման կենտրոնին, որը սնունդ, դեղորայք ու բնակարանի վարձակալության միջոցներ է տրամադրել ավելի քան 30 գործազուրկ կամ ցածր վարձատրություն ստացող այն կանանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության և համաճարակի հետևանքով գտնվում են սոցիալաական խիստ կարիքի մեջ: Կենտրոնը լայն տեղեկատվություն է տարածել թեժ գիծ ծառայությունների վերաբերյալ՝ ինքնամեկուսացման ժամանակ ընտանեկան բռնության դեպքերի մասին ահազանգելու համար:

 

  • Մեր աջակցությամբ  Նիյր Իսթ ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղը  հրատապ օգնություն է տրամադրել Լոռու, Սյունիքի մարզերում ու Երևանում բնակվող,  ընտանեկան բռնության ենթարկված կանանց: Շահառու 32 կանայք ստացել են մեկ ամսվա համար անհրաժեշտ սնունդ, դեղորայք և բնակարանի վարձակալության վճար՝ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած դժվարությունները:

 

 

Աջակցություն մարգինալացված խմբերին

 

  • Մենք աջակցել ենք «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ հրատապ սոցիալական օժանդակություն տրամադրելու ԼԳԲՏ անձանց, որոնք համաճարակի հետևանքով զրկվել են աշխատանքից՝ չունենալով միջոցներ հոգալու սննդի, բնակարանի վարձակալության ու առողջապահական ծախսերը: Նրանք ստացել են սոցիալական աջակցություն՝ հոգալու կենսական կարիքները ինքնամեկուսացման պայմաններում:

 

Ներառելով երեխաներին կրթության գործընթացում

 

  • ԲՀՀ – Հայաստանը միջոցներ է ձեռնարկել կրթությունը հասանելի դարձնելու հատկապես սոցիալապես խոցելի երեխաների համար, որոնք բնակվում են հեռավոր բնակավայրերում: Հիմնադրամն աջակցել է մարզային «Ցայգ» հեռուստաընկերությանը՝ պատրաստելու ու հեռարձակելու հեռուստադասեր մայրենի լեզվից ու մաթեմատիկայից Շիրակի մարզի տարրական դասարանի աշակերտների համար: Հիմնադրամի աջակցությամբ «Գեղամա» ու «Լոռի» հեռուստաընկերությունները վերահեռարձակում են այդ դասընթացները Գեղարքունիքի ու Լոռու մարզերում:

 

 

Աջակցություն քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական խմբերին

  • Հիմնադրամի աջակցությամբ քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբերն ապահովվել են անձնական պաշտպանիչ միջոցներով և անցել են համապատասխան վերապատրաստում ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում այս հաստատություններում պահվող անձանց առողջության և անվտանգության, ինչպես նաև իրավունքերի  պաշտպանության միջազգային ստանդարտների վերաբերյալ:

 

ԿՈՎԻԴ-19-ի մասին հանրային իրազեկության բարձրացում

  • Հիմնադրամի օժանդակությամբ, Հանրային լրագրության ակումբն ու Իրավունքի զարգացման կենտրոնն իրականանցնում են ԿՈՎԻԴ-19 համաճարակի մասին հանրային իրազեկության բարձրացման արշավներ՝ պատրաստելով ու տարածելով տեղեկատվական տեսանյութներ ու պաստառներ, կազմակերպելով վեբինարներն ու առցանց քննարկումներ՝ կրթելով մարդկանց համաճարակի մասին և խրախուսելով քաղաքացիներին դրսևորել բարձր սոցիալական պատասխանատվություն: