Մեր նպատակն ու ծրագիրն է՝ նախ և առաջ վերականգնել 1994-95 թվականների այն ձևաչափը, որով ԼՂՀ-ն մասնակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացին՝ որպես լիիրավ, լիարժեք կողմ: Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում կազմակերպված բանավեճի ժամանակ այս մասին ասաց ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերականգնենք այդ ֆորմատը»,- հավելեց նա: …

