70-ամյա թոշակառուն գնալու է բանկոմատ փնտրի, որ թոշակը հանի․ Թունյանն առաջարկում է թոշակի անկանխիկ տարբերակին գնալ քայլ առ քայլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
Բոլորը

ԱԺ առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ հավանություն տալու հարցը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրա նպատակը կենսաթոշակի տրամադրման անկանխիկ եղանակի սահմանումն է։ Նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի. կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին; կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, սակայն, նշեց, որ խնդիր կա՝ և՛ անկանխիկ շրջանառությունը ավելացնելու տեսանկյունից, և՛ թոշակառուի հարմարավետության։

«Եթե 70-ամյա թոշակառուն թոշակը ստանում է քարտով, և ինքը ապրում է, ենթադրենք, Շիրակի կամ Սյունիքի մարզի մի հեռավոր գյուղում, ի՞նչն է լինելու իր առաջին անելիքը: Գնալու է այդ գումարը բանկոմատից հանի ու կանխիկով իր առևտուրն անի, որովհետև ինքը ոչ անկանխիկ եղանակով առևտուր անելու այդքան հմտություն չունի, և այն տարածաշրջանը, որտեղ էս մարդիկ ապրում են, չունեն այդ համապատասխան ենթակառուցվածքները՝ 100 խանութից կարող է 1-ը ունենալ։ Այսինքն՝ անկանխիկի մասով այդ խնդիրն ամբողջությամբ չի լուծվում։ Հարմարավետության մասով՝ նույն անձի հետ կապված շատ մեծ հարց է՝ դրանով իր հարմարավետությո՞ւնն ենք ավելացնում, թե՞ հակառակը՝ պակասեցնում ենք։ Միևնույն է՝ թոշակը բերում էին, իր տանն էին տալիս, և հիմա պետք է ստիպված գնա, բանկոմատ գտնի, և այն նշածս պրոցեսը մի հատ էլ կրկնի»,- նշեց պատգամավորը։

Ի պատասխան՝ փոխնախարարն ընդգծեց, որ թոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով։

Մանրամասները՝ տեսանյութում։