Factor.am-ի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ – Պարո՛ն նախարար, 2019 թվականը մոտենում է ավարտին: Ամփոփելով տարին՝ ո՞րը կհամարեք նախարարության ամենախոշոր ձեռքբերումը։ – Իրականում 2019 թվականը նախարարության համար ինքնին ձեռքբերում է: Նախ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ձևավորման տարին է: Մենք մոտավորապես 6-7 ամիս առաջ ենք սկսել նախարարության ձևավորումը և, բնականաբար, …