Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից․ Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ Խոսքը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ տեղի ունեցածն անընդունելի է և ցավում է կատարվածի համար։

«Ես ցավում եմ, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որը պետք է զբաղվի ՀՀ-ի համար կարևորագույն օրենսդրական նախագծերի քննարկման հարցերով, տեղի են ունենում նման միջադեպեր, դեռ ավելին, շատ ավելի ցավալի է, որ նման միջադեպեր են տեղի ունենում այն ժամանակ, երբ քննարկվում է անձի պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հետ կապված առավել արդյունավետ օրենսդրական նախաձեռնություններ քննարկելու հարցը»,- մասնավորապես նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։