Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առցանց ձևաչափով պաշտոնապես բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային կապի գիծը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Թվային մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակում իրականացվող նախագիծը ստեղծում է Ասիայի և Եվրոպայի միջև տվյալների փոխանցման նոր երթուղի՝ մեծացնելով Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը ոչ միայն տրանսպորտային, այլև թվային ոլորտում։ Կասպից ծովի հատակով անցկացված՝ շուրջ …

