«Ես Խաղաղության համաձայնագրի աջակից եմ»,- այսօր Երևանում COP 17-ին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա այս կերպ պատասխանեց հարցին, որ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրից հետո Բաքվում դեռևս պահվում են հայ գերիներ։ «Հուսով եմ`համաձայնագրի կետերը շուտով կիրականացվեն, և ավելի արագ առաջընթաց կլինի` ավարտին հասցնելու խաղաղության …

