6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Ապտակ ու կոպիտ վերաբերմունք․ 55-ամյա ուսուցչուհին 6-ամյա տղային այդպես պատժել է չկարդալու և տուն գնալու ցանկություն հայտնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Սիսիանում՝ դասապատրաստման ժամանակ։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ դեպքը հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը, իսկ մայրը հրաժարվել է հաղորդում տալ կատարվածի վերաբերյալ։ Սակայն ծնողի՝ հաղորդում տալուց հրաժարվելը չպետք է խոչընդոտի դեպքի քննությանը՝ ընդգծում է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը։

«Ֆիզիկական կամ մարմնական պատիժը համարվում է բռնության ձև ու համարվում է հակամանկավարժական մեթոդ, որը չպետք է կիրառվի երեխաների դաստիարակության և խնամքի ժամանակ, իսկ այդ մեթոդը, երբ ուսուցիչը կամ մեկ այլ չափահաս անձ, չակերտավոր, դաստիարակչական նպատակներով երեխայի նկատմամբ բռնություն է գործադրում, դա համարվում է ոչ միայն բռնություն, այլ նաև հանցագործություն»,- ասում է Դավիթ Թումասյանը։

Եթե կա բռնություն, ուրեմն կան նաև պատճառներ՝ նման կարծիք է հայտնում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Լինում են պարապողի անձնային խնդիրներ, և ինչ-որ իմաստով, երեխայի վարքագծով պայմանավորված, որովհետև պարզ է, որ հենց այնպես ուսուցիչը չի հարվածում»,- ասում է Խաչատրյանը։

Չնայած Հայաստանում գործում են դասապատրաստման գրանցված կենտրոններ, ոլորտի ահռելի հատված գործում է ստվերում՝ մասնավոր տներում ու բնակարաններում, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն։

«Դասապատրաստումը երկու մարդու՝ ծնողի և ուսուցչի միջև մասնավոր պայմանավորվածություն է։ Պարապմունքները կարող են անցկացվել ինչպես երեխայի, այնպես էլ ուսուցչի տանը։ Այդ իմաստով սա հանրության և պետության համար մնում է անտեսանելի տիրույթ»,- նշում է փորձագետը։

ԿԳՄՍՆ-ից Factor TV-ին հայտնել են, որ դպրոցից դուրս տեղի ունեցող դեպքերը նախարարության վերահսկողության տիրույթում չեն։

Սակայն Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը հակադարձում է․ «Շատ դեպքերում տնօրեններն իրենց ուսուցիչներին պաշտպանելու համար կամ դպրոցի անունը չվարկաբեկելու նպատակով ասում են՝ այն, ինչ տեղի է ունենում դպրոցի շենքի տարածքից դուրս, արդեն իրենց տիրույթում չէ, իրենք պատասխանատվություն չեն կրում։ Դա  միանշանակ այդպես չէ, որովհետև եթե իրավահարաբերությունը ձևավորվել է դպրոցի ներսում աշակերտների միջև, աշակերտի և ուսուցչի միջև, և հետագայում շարունակությունն ունեցել է դպրոցի մոտակա տարածքում, տեղափոխվել անցանց տիրույթ, դա, միևնույն է, կրթական միջավայր է»։

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը չի կարող վերահսկել, թե ինչ է կատարվում մարդկանց տներում։ Փորձագետի կարծիքով՝ խնդրի հիմնարար լուծումը ոչ թե դասապատրաստողների հետևից ընկնելն է, այլ հանրակրթության որակի բարձրացումը։

Հիշեցնում է, որ տարիներ առաջ փորձ է արվել կրկնուսույցներին ու դասապատրաստողներին լիցենզավորման և հարկման դաշտ բերել, սակայն նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվել։

Իսկ ինչպե՞ս է դասապատրաստման կենտրոնների և կրկնուսույցների աշխատանքը կարգավորվում այլ երկրներում։ Օրինակ՝ Հարավային Կորեայում օրենքով սահմանված են մասնավոր ուսումնական կենտրոնների գրանցման, ուսուցիչների, տարածքների և ուսման վճարների վերաբերյալ պահանջներ։ Չինաստանում էլ 2021 թվականից խստացվել են դպրոցական առարկաներով մասնավոր պարապմունքների կարգավորումը՝ սահմանափակելով կազմակերպությունների գործունեության ձևերն ու պարապմունքների ժամերը։

Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը, իսկ մանկավարժական գործունեությունը կասեցվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան