Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա անկլավների և էքսկլավների վերաբերյալ։ Այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ հայտարարում էր, թե հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ: Միաժամանակ, Փաշինյանը տեղեկացրեց, որ այս սցենարը քննարկվող տարբերակներից մեկն է։

Նիկոլ Փաշինյանը նաև մի տարբերակ է ներկայացնում, որը ենթադրում է տարածքների տեղափոխություն։

Թե ինչպես է սա հնարավոր, Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, իսկ հարց հնչեցրած լրագրողին ճեպազրույցի ընթացքում հնարավորություն չտրվեց պարզաբանում ենթադրող հարցեր ուղղել։

Ավտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ վարչապետի նկարագրած սցենարը նշանակում է՝ Արծվաշենի տարածքից ինչ-որ հատված թողնել Ադրբեջանին, փոխարենը ստանալ Ադրբեջանի տարածքից Հայաստանի հետ սահմանին։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը Փաշինյանի նկարագրած այս սցենարն իրատեսական չի համարում։

Տիգրան Աբրահամյանը նշում է՝ Ադրբեջանին վերագրվող անկլավների, մասնավորապես, Տիգրանաշենի պարագայում, Արծվաշենի սցենարը չի կարող գործել։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանի խոսքով՝ նախընտրելի կլինի, եթե Արծվաշենն ամբողջությամբ մնա Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանին վերագրվող երեք անկլավները՝ Հայաստանի տարածքում։

Անկլավների թեման ակտիվացավ պատերազմից հետո․ Նիկոլ Փաշինյանը մինչև 2025 թվականը հայտարարում էր, որ Հայաստանում ադրբեջանական անկլավների առկայության մասին իրավական հիմքեր չկան։ Այժմ նա որպես իրավական հիմք ներկայացնում է Ալմաթայի հռչակագիրը և ԽՍՀՄ քարտեզները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան