Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգվելու են և ֆինանսավորվելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված համերաշխության հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շվեցարական մարդասիրական հիմնադրամը։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է համաշխարհային արձագանքը հեշտացնելու նպատակով՝ աջակցելով ԱՀԿ-ի՝ Ռազմավարական պատրաստվածության և արձագանքման …

