Արման Բաբաջանյանը հայտնել է նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին: Գրառմամբ ներկայացնելով նախաձեռնության նպատակները, նա մասնավորապես նշել է.

 

«Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ, որպես առաքելություն դիտարկելով ամուր, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, այդ նպատակին հասնելու համար կարևորելով մրցունակ քաղաքական համակարգի անհրաժեշտությունը, որպես գերակա նպատակ հռչակելով երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը` հայտարարում ենք նոր քաղաքական միավորի՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության ստեղծման մասին։

«Հանրապետությունը» ներառում է բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք որպես պետության հիմնասյուներ նախանշված են Հայաստանի Անկախության հռչակագրով, հետևաբար մեր նպատակն է առավելագույնս նպաստել Հանրապետության հիմնադիր փաստաթղթի արժեքների ու սկզբունքների արմատավորմանը:

Հանրապետությունն է արդի պետության այն կացութաձևը, որը հնարավորություն է տալիս հասնելու մարդու ազատությունների և իրավունքների, ժողովրդավարության առավելագույն մակարդակին, որի անկյունաքարային նվաճումներն են հզոր տնտեսությունը, անվտանգ միջավայրը, բարեկեցիկ հասարակությունը, ի վերջո` երջանիկ մարդը։

Մրցակցային քաղաքական համակարգ, ազատ շուկայական հարաբերություններ, մրցունակ և նորարար տնտեսական կառուցակարգեր, անկախ դատական իշխանություն, հզոր բանակ ու ճկուն արտաքին քաղաքականություն. սրանք են Հանրապետության կայացման անկյունաքարային ուղենիշները, որոնց իրականացմանն է ուղղված լինելու մեր գործունեությունը:

Կայացած և հզոր Հանրապետությունն է մեր քաղաքացիների անձնական ու հանրային երջանկության գրավականը։
Մեր երազած Հանրապետության հիմքում է ամփոփված հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրբազան ավանդը և մեր դարավոր մշակութային ժառանգությունը։ Սրանք են մեր այսօրվա ու ապագա Հայաստանի հիմնաքարերը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ներքնապես ու արտաքնապես հզոր ու պաշտպանված պետություն` այդ նպատակի համար օգտագործելով մի կողմից ներքին ռեսուրսները, մյուս կողմից` աշխարհասփյուռ հայության ներուժը: Մեր երազած Հանրապետությունը պետք է դառնա այնպիսի պետություն, որն ամենացանկալի բնակավայրը կդառնա աշխարհի բոլոր հայերի համար:

Հանրապետության մեր տեսլականի հիմքում ընկած է ճկուն ու բազմակողմանի արտաքին քաղաքականություն վարող պետությունը, որը պետք է առավելագույն թվով բարեկամ ու դաշնակից երկրներ ունենա աշխարհում: Այդպիսի արտաքին քաղաքականությունը հնարավորություն կտա հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ, հայանպաստ կարգավորմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչմանը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ստեղծել է ազատ, հզոր և ժողովրդավար հանրապետություն ունենալու եզակի պատմական հնարավորություն։ Հավատարիմ մնալով հեղափոխությամբ հռչակված արժեքներին` մենք, քաղաքական թիմով ու համախոհներով, գործի ենք դնելու մեր առավելագույն ջանքերը, օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները մեր քաղաքացիների երազանքի հայրենիքը կերտելու համար։

Այսու հայտարարում ենք, որ ծառայելու ենք մեկ միասնական նպատակին՝
Հանուն Հանրապետության»: