Սերժ Սարգսյան-Քոչարյան տանդեմը՝ Արցախի քաղաքական դաշտում․ անակնկալներ՝ իշխանական նոր բուրգում

Լուրեր

05.03.2026 | 21:27
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ
05.03.2026 | 21:23
Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
05.03.2026 | 21:14
«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 21:12
Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ «Իրանի ագրեսիան»
05.03.2026 | 21:02
Միրզոյանը և Լատվիայի իր գործընկերը կարևորել են երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները
05.03.2026 | 21:00
Պահանջում եմ՝ Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել, ռուսական է․ նրա կապիտալի 30%-ից ավելին արտաքին ծագում ունի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:45
«Երեխայիս ներկայությամբ ապտակեց»․ բուլինգից ծագած միջադեպ՝ Բերդավանի դպրոցի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:39
Իրանը հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր 1230 զոհի մասին
05.03.2026 | 20:30
«Սև խաղահրապարակ կբերեմ գլխիդ»․ հին սպառնալիքները նոր զարգացում են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:21
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
05.03.2026 | 20:15
«Ամերիկյան» թերթ՝ Մոսկվայից․ ով է Հայաստան բերում Wyoming Star-ը․ Factor TV-ի հետաքննությունը
05.03.2026 | 20:04
Ադրբեջանը 12 ժամով փակում է Իրանի մոտ իր օդային տարածքը, դադարեցնում սահմանին բեռնատարների երթևեկությունը
05.03.2026 | 19:55
Թեհրանը հերքում է Նախիջևանին հարվածած ԱԹՍ-ների հետ կապը. Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
05.03.2026 | 19:46
Թուրքիան խստորեն դատապարտել է Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 19:36
Ասում են` Գարեգին Բ-ն է տարածել ձեզ վերագրվող տեսանյութը, ճի՞շտ է. հարց Արշակ արքեպիսկոպոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության իշխանական բուրգի նոր կառուցվածքը վերջնականորեն ձևավորված է։ Բակո Սահակյանի 13 տարվա իշխանավարումից հետո Արցախի իշխանությունն անցավ Արայիկ Հարությունյանին, որը Սահակյանի օրոք պետնախարար է աշխատել, և Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Արայիկ Հարությունյանի որոշմամբ Արցախի իշխանական համակարգից հեռացվել են Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանին հավատարիմ հայտնի գործիչներ։ Օրերս պաշտոնից ազատվեց Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, որ 2018-ին ՊԲ հրամանատար եղած ժամանակ թավշա հեղափոխության մասնակիցներին անվանում էր անկարգություն հրահրողներ։ Նոր ոստիկանապետը Աշոտ Հակոբջանյանն է։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռացված Արշավիր Ղարամյանին կփոխարինի Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը Սերժ Սարգսյանի օրոք քրեական հետապնդումների էր ենթարկվում, հայտնի է «Իգլայի գործը»։ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի խորհրդարանում երկրորդն է։ Ինքը՝ Բաբայանը, նախագահական ընտրություններում պաշտպանում էր Մասիս Մայիլյանի թեկնածությունը։ Անգամ հայտարարել էր, որ «Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի լինելու»։ Իր հայտարարությունը Factor TV-ի հարցազրույցում մեկնաբանելով, Սամվել Բաբայանն ասաց՝ Հարությունյանի՝ նախագահ դառնալու մեջ իր մեղքը չկա, այն պայմաններում, երբ իր սատարած թեկնածու Մայիլյանը փաստացի հրաժարվել էր պայքարից։

Ըստ Արցախում ապրող և գործունեություն ծավալող քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի՝ երբեմնի ընդդիմադիրներին, մասնավորապես՝ Սամվել Բաբայանին պաշտոն տալով, Արայիկ Հարությունյանը նպատակ ունի ապահովել քաղաքական կայունություն․ «Արայիկ Հարությունյանի համար Սամվել Բաբայանը պոտենցիալ վտանգ էր, որովհետև մինչև այս համագործակցությունը, նա միակ գործիչն էր, որը կարող էր լայնածավալ փողոցային համախմբում կազմակերպել գործող իշխանությունների դեմ։ Այս որոշմամբ այդ հարցը փաստորեն լուծեց»։

Նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի գլխավոր հակառակորդը՝ Մասիս Մայիլյանը վերանշանակվեց արտգործնախարարի պաշտոնում, այդտեղ, ըստ Տիգրան Գրիգորյանի, դեր է ունեցել պաշտոնական Երևանի միջամտությունը։ Մայիլյանը նախընտրական փուլում հանդես էր գալիս հին համակարգը մերժելու կարգախոսով:

«Նա իրեն ներկայացրել է որպես այլընտրանք գործող իշխանություններին, տարել է ընդդիմադիր զանգվածի մեծամասնությունը, և փաստորեն, այդ ձայների շնորհիվ քաղաքական առևտրով է զբաղվել ընտրություններից հետո»,- այսպես մեկնաբանեց Տիգրան Գրիգորյանը։

Նախկին մրցակիցներ Սամվել Բաբայանին ու Մասիս Մայիլյանին բարձր պաշտոններ տված նախագահ Արայիկ Հարությունյանը, մինչդեռ, հավաստիացնում է՝ «Սա քաղաքական առևտուր չէ, այլ համախմբում՝ Արցախի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով»։

«Սամվել Բաբայանը «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որը երկրորդ քաղաքական ուժն է մեր երկրում՝ ստացել է ժողովրդի բավական մեծ քվեն, և ես պարտավոր եմ հարգել ժողովրդի որոշումը։ Իսկ Մասիս Մայիլյանը եղել է գլխավոր մրցակիցը քաղաքական հարթակում, և այդպես մենք փորձում ենք ստեղծել համերաշխության մթնոլորտ»,- այսպես պարզաբանեց Արայիկ Հարությունյանը։

Արցախցի մեկ այլ քաղաքագետ՝ Ալեքսանդր Քանանյանը վստահ է, որ Արայիկ Հարությունյանի իշխանությունում պաշտոններ ստացած, նախկինում՝ ոչ արմատական դիրքերից հանդես եկող այդ գործիչները հետագայում հայտնվելու են քաղաքականության լուսանցքում․ «Ինչպես ասվում է՝ մարդու բնությունը տկար է, և ցավալի շատ բան կա, բայց անսպասելի ոչինչ չկա այս դասավորության մեջ։ Արայիկ Հարությունյան քրեական օլիգարխի կառավարության մաս կազմած բոլոր անձինք անխտիր, առանց որևէ բացառության, հետայսու լիովին պատասխանատու են Արայիկ Հարությունյանի և՛ նախկին, և՛ հետագա հակապետական հանցագործությունների համար»։

Արցախի իշխանական բուրգից դուրս մղվեցին Բակո Սահակյանի օրոք պաշտոններ զբաղեցրած որոշ ուժեր։ Սերժ Սարգսյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանին հրապարակային հայտարարություններով աջակցող, իսկ Հայաստանի նոր իշխանությանը խստագույնս քննադատող Վիտալի Բալասանյանը և նրա «Արդարություն» կուսակցությունը դիրքավորվել են իբրև ընդդիմություն Արցախի նոր իշխանությանը։ Բալասանյանը նախկինում զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նա, ի դեպ, իբրև պատգամավոր խորհրդարանում չի լինի։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Վիտալի Բալասանյանը խորհրդարանում ներկայացնելու է ոչ թե ընդդիմադիր արցախցիների, այլ  իր հենարան Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերը․ «․․․ որոնք ակտիվորեն աջակցել են նրան նախընտրական քարոզչության ընթացքում։ Կասկածելի է նրանց դերակատությունը խորհրդարանում,  ընդդիմություն միգուցե լինեն, բայց լինելու են ընդդիմություն, որը պաշտպանում է ոչ թե հասարակության, այլ մի փոքր խմբի շահերը»։

Բակո Սահակյանի իշխանության հենարաններից ՀՅԴ-ն նոր իշխանության մաս չի կազմի, ինչպես խորհրդարանում 3 հոգանոց այս ուժի առաջին համար Դավիթ Իշխանյանն է ասել պաշտոնաթերթին, ՀՅԴ-ն կառուցողական ընդդիմություն է: «Անհասկանալի է՝ կառուցողական ընդդիմությունը ո՞րն է, կամ ընդդիմություն ես, կամ՝ ոչ։ Չեմ կարծում, թե խորհրդարանում ընդդիմադիր ֆունկցիա կատարող ընդդիմադիր ուժ է լինելու, ավելի շատ արտախորհրդարանական ուժերի վրա է հույսը»,- կարծում է Տիգրան Գրիգորյանը։

Դեռ հայտնի չէ՝ նոր պաշտոն կստանա՞ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրա «Ժողովրդավարական» կուսակցությունը Արցախի ԱԺ-ում ամենափոքր խմբակցությունն է, սակայն քաղաքագետները նրան ընդդիմադիր չեն պատկերացնում՝ իբրև Արայիկ Հարությունյանի հետ գործակցած ուժի։ Ալեքսանդր Քանանյանը ևս Արայիկ Հարությունյանի կառավարությունից դուրս մնացած այս ուժերին ընդդիմություն չի անվանի․ «Նրանք կարող են օգտագործվել Արայիկի, այսպես ասած, կառուցողական ընդդիմությունը բեմադրելու համար»։

Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության չորրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանից հետո։ Իսկ արցախցիները նոր խորհրդարան են ընտրել արդեն 7 անգամ։

Ռոբերտ Անանյան