ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերով տնտեսվարողների մոտ արձանագրվում են մի շարք հիմնական խնդիրներ

Լուրեր

13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
Բոլորը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երեւանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։

«Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ Երեւանի եւ մարզերի տարածքային կենտրոնների կողմից նաեւ կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Վերջիններիս թվում են նաեւ այնպիսիք, որոնց մոտ առկա խնդիրների մասին տեսչական մարմինն ահազանգեր է ստացել թեժ գծով։

Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնող չկրելուն, աշխատողների ջերմաչափմանն ու դրա գրանցամատյանի վարմանը․ հաճախ խախտվում է օրական երկու անգամ պարտադիր ջերմաչափելու եւ արդյունքները գրանցելու կանոնը։

Առկա են նաեւ հաճախակի շփման մակերեսներն օրական առնվազն երկու անգամ ախտահանելու կամ դրա վերաբերյալ տվյալների վարման խնդիրներ։ Որոշ տնտեսվարողների մոտ բացակայում են փակվող (ոտնակով) աղբամանները, վիրուսի եւ ամեն օր ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկներն ու պաստառները։ Հաճախակի են սոցիալական հեռավորությունը չպահպանելու եւ դրա համար անհրաժեշտ նշագրումներ ունենալու խախտումները։ Աշխատավայրում ձեռքերն ախտահանելու, լվանալու եւ չորացնելու պայմաններ պետք է ապահովված լինեն՝ բացառելով սրբիչների առկայությունը։

Պարետի հաստատած անվտանգության կանոնների խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Այդ կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումներն ուղղված են այդ խախտումների արձանագրմանն ու դրանց վերացմանը՝ կանխարգելելու կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը»,- ասված է հաղորդագրությունում: