Ծանր սեզոնից դուրս եկանք ու ավելի վատ իրավիճակում հայտնվեցինք. Գյումրիում սրճարանային բիզնեսը դժվար օրեր է ապրում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Գյումրիում սրճարանային բիզնեսը  դժվար օրեր է ապրում։ Մայիսի 4-ից Հայաստանում սահմանափակումները թուլացվեցին, և բացօթյա սրճարանները վերսկսեցին աշխատանքը։ Սակայն Գյումրիում սրճարաններն աշխատում են քիչ հաճախորդներով։

Herbs and Honey սրճարանի հիմնադիր ու տնօրեն Արտուշ Եզիազարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ օրական այցելուների թիվը շուրջ 10-ի է հասնում, սահմանափակումների թուլացումից հետո էլ անմիջապես չեն աշխատել, քանի որ Գյումրիում վատ եղանակ էր՝ ուժեղ անձրև ու ցուրտ։ Հիմա աշխատում են, սակայն  նախկին ակտիվությունը չկա։

«Իրականում այցելուներ ունենք, բայց քիչ։ Օրինակ՝ համաճարակից առաջ մեզ մոտ շաբաթ-կիրակի օրերին լավ արդյունքի էինք հասել՝ զբոսաշրջիկների, այդ թվում՝ ներքին զբոսաշրջիկների առումով։ Հիմա դրսից զբոսաշրջիկներ պրակտիկորեն չկան։ Սա շատ է ազդում մեզ վրա։ Հիմնականում մեր հաճախորդները դրսից էին, մենք առաջին տուժողներից ենք, այսպես ասեմ»,- նշեց Արտուշ Եղիազարյանը։

Գյումրիի համար, հատկապես զբոսաշրջության առումով, խոստումնալից տարի էր սպասվում, սակայն համավարակի պատճառով բոլոր պլաններն ի դերև եղան։

«Լավ պլաններ ունեինք իրականում՝ հա՛մ պետությունը, կառավարությունը, հա՛մ գյումրեցիները։ Շատ մեծ ջանքեր գործադրեցինք Գյումրիի համար ու իրականում շատ մեծ բում, շատ լավ սեզոն էր սպասվում։ Եկանք, հասանք, որ պիտի սկսվեր բումը, և կապը կտրվեց։ Գյումրին դեռ աղքատ քաղաք է, նոր պիտի սկսվեին  փոփոխությունները։ Օրինակ՝ մեր ոլորտը շատ ծանր ձմեռ է ունենում Գյումրիում։ Երևանում ձմռանը ռեստորաններում, սրճարաններում էլի տեղ չկա, իսկ մեզ մոտ այդպես չէ։ Շատ ծանր սեզոնից դուրս եկանք ու ավելի վատ իրավիճակում հայտնվեցինք»,- ասաց սրճարանի տնօրենը։

Նա նաև նշեց, որ սրճարանի աշխատակիցներն օգտվել են կառավարության աջակցության 6-րդ և 8-րդ ծրագրերից, ընկերությունն էլ օգտվել է 3-րդ միջոցառումից, որը նախատեսում է ցածր տոկոսով վարկերի տրամադրում՝ երեք տարի ժամկետով։

Մեր զրուցակիցը նաև մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ ստեղծված տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու համար։

«Տնտեսությունը, կոպիտ ասած, տալ-առնելը չի, մարդիկ իրար մեջ հարստության փոխանակում են անում։ Եթե մարդը, սպառողը գումար չունեցավ, տնտեսությունը չի շարժվի, այսինքն՝ պետք է այնպես անել, որ մարդիկ փող աշխատեն։ Չեմ ասում՝ առձեռն փող տան, բայց տնտեսության մեջ գումարներ ներարկեն, ենթակառուցվածքներ վերանորոգեն, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, որպեսզի տնտեսական ակտիվություն սկսվի, մարդիկ սկսեն աշխատել, գումար վաստակել»,- ասաց Արտուշ Եղիազարյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև ներքին զբոսաշրջության զարգացումը։

«Ներքին զբոսաշրջությունը պետք է քաջալերել պետական մակարդակով։ Պետք է քաջալերենք ինքներս մեզ։ Օրինակ, կարծեմ մեր ՀՆԱ-ի մոտ 20-25 տոկոսն է ընդհանուր զբոսաշրջության չափաբաժինը։ Հիմա մեր պետությունը պիտի դա դիվերսիֆիկացնի։ Իմիջիայլոց, այդ 20-25 տոկոսի մեջ շատ չնչին տոկոսն է կազմում ներքին զբոսաշրջությունը։ Այսինքն՝ մենք պետք է սովորենք մեր գումարները Հայաստանում ծախսել։ Ու ոչ միայն վարակ լինի, որ այդպես անենք, այլ ընդհանրապես»,- ասաց նա։

Էմմա Չոբանյան