Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով ապրիլի 10-ին մասնակցել է հեռավար կարգով անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումին` նվիրված կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը և օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է …

