Եթե չկարողանանք կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, կարող ենք կորցնել Սևանը․ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Սևանա լճի ծաղկման ծավալների հարցում այս պահի դրությամբ չենք կարող պնդել, քանի որ լճի էկոհամակարգը բազմաշերտ է։ Այսօր հրավիրված առցանց ասուլիսում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

«Շատ գործոններ են ազդում ծաղկման պրոցեսների վրա, և հստակ ծավալն այս պահի դրությամբ չենք կարող ասել։ Բայց երբ համադրում ենք անցյալ տարիների տվյալների հետ, ծաղկումը հունիսի կեսերից արդեն սկսվել էր և տևել մի քանի շաբաթ»,- հավելեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ նմանատիպ կապտականաչ ջրիմուռների ծաղկում տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր կետերում, որտեղ կան քաղցրահամ ջրի մեծ ջրավազաններ։

«Սևանը, ցավոք, եզակի դեպք չէ։ Երբ մենք արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, փաստացի մտնում ենք լճի ճահճացման փուլ, ինչը վտանգավոր է, որովհետև կա անվերադարձի նիշ։ Եթե մենք չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել այդ օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, փաստացի կարող ենք լիճը կորցնել»,- նշեց Իրինա Ղափլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։