Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ «ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջները շարունակվում են» 

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, թուրքական «Անադոլու»-ի հետ զրույցում հայտարարել  է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ասել է, թե «Բաքուն Երևանին առաջարկել է փակել թշնամանքի էջը 2021 թվականին, և այդ կոչը մոտ մեկ տարի մնացել է անպատասխան»։

«Խաղաղության համաձայնագրի հինգ հիմնական կետերը Հայաստանին ներկայացվել են 2022 թվականի առաջին ամիսներին, և երկու երկրների միջև քննարկումները սկսվել են նույն թվականի հոկտեմբերին։ Խաղաղության համաձայնագրի առաջին նախագիծը նույնպես կազմվել է Ադրբեջանի կողմից և ներկայացվել է Հայաստանին։ Բանակցությունները տևել են մոտ երկուսուկես տարի։ Մեկ ամիս առաջ քննարկումներն ավարտվել են, համաձայնություն է ձեռք բերվել տեքստի շուրջ։ Բանակցությունների ընթացքում մենք տեղեկացրել ենք Հայաստանին և այլ շահագրգիռ երկրներին այդ հարցերի մասին։ Կան կարևոր գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն։ Դրանցից ամենակարևորը Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է։ Քանի դեռ դա շարունակվում է, խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է։ Անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»,- հայտարարել է Բայրամովը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի մեկ այլ պայման կապված է 1990-ականներին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում որևէ արդյունքի չի հասել։ Ղարաբաղյան հարցն արդեն լուծված է, և այդ տարածքներն Ադրբեջանի մաս են կազմում։ Հայաստանը ևս դա ընդունել է։ Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու՝ Հայաստանի շարունակական ջանքերը մեզ մետ հարցեր են առաջացնում։ Մենք համառորեն պահանջում ենք Մինսկի խմբի լուծարում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի