Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ըստ քրեական գործի՝ հանրապետական նախկին պատգամավորը և նրա որդին «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավար Հայկ Շանհանզարյանի նկատմամբ իրականացրել են ինքնիրավչություն և նրան ազատությունից ապօրինի զրկել։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներ տալով էլեկտրաշոկով հարվածել է …

