Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր է մշակվել, որի համար 5 մլն եվրո է նախատեսված. փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Սևանի էկոհամակարգի վերականգնման հետ կապված ծավալուն փաստաթուղթ ենք մշակել, որը ներկայացրել ենք Եվրամիության մեր գործընկերներին։ Այսօր հրավիրված առցանց ասուլիսում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը։

«Անցյալ տարի վարչապետի և Կառավարության կողմից առաջարկվեց ԵՄ-ի աջակցության միջոցով իրականացնել Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որի համար նախատեսվել է 5 մլն եվրո։ Այդ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համալիր միջոցառումներ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը ծավալուն է, քանի որ խնդիրներն են ծավալուն։

«Եթե մենք Սևանա հետ կապված խնդիրները բաժանենք 2 խմբի, ունենք Սևանի ջրի քանակական և որակական խնդիր։ Քանակական խնդիրներից խոսելիս հարկ է նշել, որ դեռևս 2001 թվականից Սևանա լճի օրենքի մեջ արձանագրվել է այն կարևոր փաստը, որ Սևանի ջրի մակարդակը պետք է բարձրացվի, որպեսզի վերականգնենք էկոհամակարգը: Մենք պետք է ապահովենք ջրի անընդհատ քանակական ներհոսք և նվազեցնենք արտահոսքը լճից։ Երկրորդը ջրի որակի խնդիրն է․ մենք ունենք կենցաղային ջրերի և այլ կեղտաջրերի ներհոսք: Մենք այդ փաստաթղթում տարանջատել ենք քանակական և որակական խնդիրները»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։