ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ անձնակազմի տեսական և գործնական գիտելիքներն ստուգելու նպատակով ապրիլի 18-ին 1-ին զորամիավորման զորամասերի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների ջոկերն անցկացրել են ստուգողական պարապմունքներ: Վարժասարքից ուսումնական հրաձգություն կատարող զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և գրանցել լավ արդյունքներ:

