Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը

Լուրեր

12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Խորհրդակցությանը հրավիրվել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ:

«Շրջանակի հետ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու նատակով՝ անհրաժեշտ եմ համարում Արցախի խորհրդարանի հովանու ներքո կազմավորել Արցախում Կիպրոսի հետ բարեկամության շրջանակ»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:

Հրապարակելով Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակի կազմը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այն կընդլայնվի և իր գործունեությամբ կնպաստի ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ՝ Արցախի և Կիպրոսի միջև գործնական հարաբերությունների սերտացմանը:

«Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Արթուր Թովմասյան (Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ)

Գլխավոր քարտուղար՝ Արմինե Ալեքսանյան

Անդամներ՝

Աշոտ Ղուլյան (6-րդ գումարման ԱԺ նախագահ)

Գեղամ Ստեփանյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն)

Արթուր Մոսիյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)

Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)

Դավիթ Գալստյան (Արցախի «Արդարություն» խմբակցություն)

Սեյրան Հայրապետյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Գոհար Սարգսյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Արթուր Հարությունյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արամ Գրիգորյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արմեն Հակոբյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Լեռնիկ Հովհաննիսյան (ԱրՊՀ դասախոս)

Ռոբերտ Ղահրամանյան (ԱԺ աշխատակազմի ղեկավար)

Սիրանուշ Սարգսյան (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով)

Սոֆի Իվանիդիս (Արցախի հունական համայնքի ներկայացուցիչ)

Բարեկամության շրջանակի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան (ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի վարիչ):

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը  գոհունակության և երախտիքի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, արտաքին գործերի նախարարությանը և ՀՅԴ Հայ Դատի  Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերին՝ Կիպրոսում շրջանակի ստեղծման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին