ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ: «Պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու եղբայրների և նույն գյուղի …

