Ճամփորդություն՝ պանդեմիայի օրերին․ զբոսաշրջային ի՞նչ նոր գաղափարներ կան Հայաստանում ու արտերկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայկ Կոստանդյանն արդեն երկար տարիներ է զբոսաշրջության ոլորտում է։ Ներքին ու ներգնա երթուղիներ է կազմակերպում։ Այս ամառ էլ պետք է «500 կմ Հայաստան» քայլարշավին մասնակցեր։ Սկսելու էին Լոռվա բերդից ու գնալու էին մինչև Տաթև՝ անցնելով 8 մարզ։ Կորոնավիրուսը, սակայն, բոլոր պլանները չեղարկեց, և Հայկն ու թիմակիցները որոշեցին մտածել նոր երթուղի, որը հնարավոր է իրականացնել արտակարգ դրության պայմաններում։

«Որոշեցինք «10 գագաթ» նախագիծն առաջարկել։ Եվ հիմա իրացման շրջանում է։ 10 գագաթ ենք ներկայացրել, 10 լեռ, որոնք պետք է բարձրանանք։ Առաջին գագաթը Վարդաբլուրն էր, 2-րդը՝ Վայոց սարը, որոնք արդեն իրականացրել ենք»,- ասում է Հայկը։

Ըստ նրա՝ արշավների ընթացքում աշխատում են հետևել պարետի սահմանած հակահամաճարակային կանոններին․ «Լինում է, որ զանգահարում են, հացնում են՝ թե ինչպես ենք կազմակերպում։ Մենք պարետի որոշումները պահպանում ենք․ մեքենայի մեջ ձեռնոց, դիմակ, ախտահանում ենք։ Լեռ բարձրանալուց արդեն դիմակ և ձեռնոց չենք կրում, բայց հեռավորությունն ենք պահում»։

Հայկի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ մարդիկ խուսափում են բոլորի հետ միասին նույն տրանսպորտային միջոցով երթևեկել․ «Անցած կիրակի, երբ արշավի տարանք Վայոց սար, 2 ընտանիք իրենց սեփական մեքենայով էին եկել, երևի վախեցել էին իրար մոտ նստելուց»։

Նոր նախագիծը հաջող ընթացքի մեջ է, սակայն Հայկին մտահոգում է զբոսաշրջային ոլորտի ապագան՝ առհասարակ: «Հիմնականում Լիբանանից և Ռուսաստանից բերում էի տուրիստներ։ Կորոնավիրուսը խախտեց բոլոր պլանները, էլ տուրիստներ չէին գալիս։ Ինձ մոտ ապրիլից ամրագրել էին, բայց բոլորը չեղարկվեց»,- ասում է նա։

Հարևան Վրաստանը, որն այդպես էլ չի բացում Հայաստանի հետ սահմանը, ևս լուրջ խոչընդոտներ է ստեղծել հայ զբոսավարների ու, ընդհանրապես, ոլորտի համար։ «Օրինակ՝ Բաթումիում վրանային ճամբարներ էինք անում և տուրեր էինք կազմակերպում դեպի Վրաստան։ Վրաստանը, սակայն, այս տարի արդեն փակեց սահմանները, դա էլ անհնար կդառնա իրականացնել»,- նշում է Հայկը։

Նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ՝ այս տարի Հայաստան այցելողները 458․791-ով պակաս են, ինչի արդյունքում կորսված եկամուտները 353 միլիոն դոլարի են հասնում։

Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսության գերակա այս ճյուղին առաջիկա ամիսներին՝ վարակի տարածման պիկը չհաղթահարած՝ դեռ դժվար է ասել։

Իսկ ահա հարևան Վրաստանը, որտեղ կորոնավիրուսային իրավիճակը անհամեմատ բարվոք է, քան մեր երկրում, հուլիսի 1-ից պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել, սակայն նոր կանոններով․ նախ, ընդունելու են հյուրերի միայն կորոնավիրուսի «Կանաչ գոտում» գտնվող երկրներից։ Սպասարկման ոլորտի օբյեկտները հակահամաճարակային կանոններին համապատասխանության հատուկ թույլտվություն են ստանալու։ Արդեն երկիր մուտք գործած զբոսաշրջիկներն էլ ճամփորդելու են միայն հատուկ նշված՝ անվտանգ տարածքներում։

Սրանից զատ, վրացական իշխանությունները որոշել են հատուկ մարքեթինգային արշավ կազմակերպել՝ Վրաստանն աշխարհին ներկայացնելով որպես կորոնավիրուսի օրերին ապահով զբոսաշրջային ուղղություն։ Հավելենք, որ զբոսաշրջությունը Վրաստանի ՀՆԱ-ի մոտ 11․5%-ն է կազմում։

Սպասարկման ոլորտի առաջատար երկրներից Թուրքիան, թեպետ մայիսի 20-ից 31 երկրի համար բացել է սահմանները, որևէ նոր բան զբոսաշրջիկներին չի առաջարկում։ Այստեղ դեռ չի կարելի ծովափնյա հանգիստ անցկացնել, երկիրն առայժմ ընդունում է միայն առողջապահական նպատակով ժամանած այցելուներին։ Այս ընթացքում, սակայն, Թուրքիան վերապատրաստում է ոլորտի աշխատակիցներին, իսկ հյուրանոցներում փոփոխություններ կատարում․ օրինակ՝ վերացնելով հայտնի շվեդական սեղանները և all-inclusive փաթեթները։ Թուրքական գլխավոր ավիաընկերությունն էլ՝ Turkish Airlines-ը, վերսկսել է չվերթներն ու արտադրում է հենց իր՝ բրենդային դիմակներն ու ախտահանման պարագաները, որոնք օդանավի մեջ տրվում են զբոսաշրջիկներին։

Կիպրոսը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1000-ի էլ չեն հասնում արդեն բացել է սահմաններն օտարերկրյա հյուրերի համար և զբոսաշրջային հոսք ապահովելու նպատակով հատուկ նախագիծ է մշակել․ երկիրը ֆինանսական օգնություն կցուցաբերի այն օտարերկրյա այցելուներին, որոնք կորոնավիրուսով կվարակվեն Կիպրոսում հանգստանալու ընթացքում։ Ֆինանսական օգնության մեջ ներառված կլինեն կեցավայրը, սնունդն ու խմիչքը, ինչպես նաև բժշկական օգնությունը։

Կորոնավիրուսից մեծապես տուժած եվրոպական երկրներից Իսպանիան էլ հունիսից տեղաբնակների համար բացել է ծովափերը և որոշ հյուրանոցներ։ Այստեղ, սակայն, ոչինչ այլևս առաջվանը չէ։ Իսպանական ծովափերում հանգիստը վայելելու համար պետք է նախ հատուկ բջջային հավելված ներբեռնել ու նախապես լողափին «տեղ ամրագրել»։ Այնտեղ յուրաքանչյուրի համար հատուկ հատված է նախատեսված, որը երեք կողմից ժապավենով ու փայտյա ձողերով առանձնացված է։ Ժապավենի և ձողերի չափն այցելուի ցանկությամբ կարող է փոխվել։ Օրինակ՝ մեկ առանձնացված հատվածում ընդամենը 2 մեծահասակ կարող է արևայրուք ընդունել։ Նույն կանոններով էլ՝ Իսպանիան, որը նախորդ տարի 84 միլիոն զբոսաշրջիկ է ունեցել, հուլիսի 1-ից պատրաստ է սպասարկել նաև ԵՄ անդամ այլ երկրներից ժամանող զբոսաշրջիկներին։

Իսկ ահա Խորվաթիան, որը հունիսից 10 երկրի համար բացել է սահմանները, զբոսաշրջությունը խթանելու նպատակով՝ երկիր մուտք գործող այցելուների առաջ կորոնավիրուսի բացասական թեստ ունենալու պարտադիր պահանջ չի դրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան