Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում …

