ՀՀ-ում նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որը կբերի բացիլի հատկանիշ ունեցող ուժերի մահվան․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
Բոլորը

Ազգային ժողովում կորոնավիրուսի հետ կապված արդեն երեք հատուկ նիստ է տեղի ունեցել, և մի քանի անգամ հարցուպատասխան է եղել, քննարկում է եղել։ Կառավարությունում նույնպես ադ քննարկումները տեղի են ունենում: Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն առաջարկել է կորոնավիրուսի թեմայով ԱԺ հատուկ նիստ հրավիրել՝ Կառավարության հետ քննարկելու ճգնաժամից դուրս գալու լուծումներ և պատասխանատվության կանչելու ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից:

«Ես ուղղակի ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար, մեծ հաշվով, ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ և Կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել Կառավարության ձևավորումից: Եվ ուզում եմ ասել, որ այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս, որը, ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով՝ կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի՝ քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք, ըստ էության, «այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։

«Հիմա ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ։ Անկեղծ ասած՝ հայեցակարգային առումով այնքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, որովհետև ես կարծում եմ, որ ճգնաժամին մենք միշտ և բոլոր դեպքերում պետք է նայենք որպես հնարավորություն: Բայց եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր և շրջանակներ, որոնք այսպիսի հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հեռանա: Եթե պատերազմական տրամաբանությամբ են խոսում, և մարդիկ ուզում են Կառավարության գործողությունները դիտարկել պատերազմական տրամաբանության շրջանակներում, եկեք դիտարկենք․ իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։