ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը։ Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց հանդիպման ժամանակ նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Մոսկվայում ձեռնարկված սահմանափակող միջոցները բավարար են այս փուլի համար: Հիշեցնենք, որ մարտ-ապրիլ ամիսներին Մոսկվայի իշխանությունները աստիճանաբար խստացրին կորոնավիրուսի տարածման …

