Թավշյա հեղափոխությունից հետո մինչև հիմա ՀՀ-ն գտնվում է արտակարգ իրավիճակում, որին ավելացավ համավարակի գործոնը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

Եկեք արձանագրենք, որ թավշյա հեղափոխությունից հետո մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունն իրապես գտնվում է արտակարգ իրավիճակում։ «COVID-19-ի տարածում, ներքաղաքական լարվածություն. համարժե՞ք են կառավարության քայլերը իրավիճակին» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Մենք արտակարգ իրավիճակում ենք գտնվում անցումային այս ժամանակահատվածում՝ ավտորիտար կառավարումից ժողովրդավարական, իրավական պետության վերականգնման առումով։ Եվ արտակարգ այս ժամանակահատվածին ավելացավ ևս մեկ արտակարգ գործոն՝ կորոնավիրուսի համավարակը, որը, իմ համոզմամբ, բացահայտեց կամ ավելի ֆիքսեց այն ինստիտուցիոնալ խնդիրները, որոնց լուծման համար առնվազն երկու տարի ժամանակ ունեինք»,- հավելեց նա։

Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, այս իշխանությունները շատ կարևոր մի հատկություն ունեն։

«Սովորելու հատկություն։ Թեկուզ ուշ, բայց, այնուամենայնիվ, սովորելու և լսելու հատկություն։ Մենք շատ դեպքերում արդարացիորեն դժգոհում ենք այդ պահվածքի որոշակիության բացակայությունից։ Իշխանությունից եկող ուղերձներն ինչքանով որ հստակ են, որոշակի են, նաև իրենց պահվածքն այդ ուղերձներին համապատասխանում է, դա որոշիչ նշանակություն ունի հանրային ընկալման վրա»,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։