Գյումրիում հույս ունեն, որ համավարակը կնահանջի ու հնարավոր կլինի քաղաքի օրը մեծ շուքով նշել․ բյուջեից հատկացվել է 8 մլն դրամ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու ութերորդ նստաշրջանի վերջին նիստը, որում ներառված էր նաև «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով 8 մլն դրամ հատկացնելու հարցը։ Չնայած արտակարգ դրությանն ու կորոնավիրուսի  համավարակի տարածմանը՝ հույս կա, որ հնարավոր կլինի միջոցառումն անցկացնել։

«Շատ ուրախ կլինենք, որ մինչև Գյումրու օրը նշելը այս կարանտինային իրավիճակը, արտակարգ իրավիճակը կվերանան, և մենք կկարողնանք մեր քաղաքի տոնը շուքով նշել։ Բյուջեով նախատեսված է, սպասում ենք, որ օրը գա և հնարավոր լինի միջոցառում անել»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։

Նա նշեց, որ միջոցառումների նախահաշիվ չկա, պարզապես բյուջեով նախատեսված  է 8 մլն դրամ։

«Քանի որ մինչև այդ օրերը ավագանու նիստ չի լինելու, ես այսօր ներկայացնում եմ ավագանու հաստատմանը այս ծախսը։ Հնարավորություն եղավ՝ կկատարենք, չէ՝ կմնա տնտեսում։ Նախահաշիվ չկա, որովհետև ինքներս չգիտենք՝ ինչ ծախսեր են լինելու, ինչ ենք անելու և արդյո՞ք անելու ենք։ Երբ անելու լինենք, նախահաշինը կկազմենք, անելուց հետո հաշվետվություն կներկայացնենք ավագանուն»,- ասաց Լենա Ջիլավյանը։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ այս տարի տոնակատարության համար նախատեսված է նույնքան գումար, որքան ծախսվել է 2019 թվականին։ Նա նաև հույս հայտնեց, որ Գյումրու օրը հնարավոր կլինի նշել։

«Դժվար վիճակ է։ Համենայնդեպս, փորձենք անցյալ տարվա չափով ֆիքսել գումարը։ Ուրիշ գումար չենք էլ կարող, հաստատել ենք տարեկան բյուջեն։ Եթե վիճակը լավ եղավ, չեղավ կարանտին, անպայման Գյումրու օրը կնշենք օգոստոսին՝ վերջին շաբաթ կամ կիրակի օրը»,- ասաց Գյումրիի քաղաքապետը։

Սամվել Բալասանյանը նաև հորդորեց ավագանու անդամներին՝ քաղաքացիների շրջանում հակամաճարակային կանոնների պահպանման իրազեկման աշխատանքներ տանել։

«Շնորհակալ եմ, որ դիմակներով եք։ Խնդրենք մեր ավագանու անդամներին՝ իրենց թաղամասերում աջակցեն, որ պարետի բոլոր ցուցումները, հանձնարարականները կատարեն։ Բոլորդ աջակցեք այս վիճակից դուրս գալու համար։ Խնդրում եմ նաև մեր բնակիչներին, որ լինեն դիմակով, պահպանեն սոցիալական հեռավորությունը, հիգիենայի կանոնները»,- ասաց Բալասանյանը։

Հավելենք, որ Գյումրիի ավագանու իններորդ նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերին։

Էմմա Չոբանյան