Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ռուսական 70 միլիոն դոլար վարկից, որն անհրաժեշտ էր Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու համար։ 70 միլիոնը մի մասն էր 2015 թվականին Ռուսաստանի կառավարության հետ կնքված համաձայնագրով Հայաստանին տրվելիք 270 միլիոն դոլար վարկի։ Ռուսների հետ բանակցություններն ընթացել են 2018 թվականից, սակայն փաստացի վարկի պայմաններին չի համաձայնվել Հայաստանը։ Ու որպեսզի ֆինանսական միջոցների …

