Արտակարգ դրության երկարաձգումը վարակը կանխելու, թե՞ քաղաքական հակառակորդներին լռեցնելու ճանապարհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
Բոլորը

Հայաստանում արդեն երրորդ անգամ որոշվեց երկարաձգել մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: Այն շարունակվելու է մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17։00-ն։

Իշխանությունն արտակարգ դրության ռեժիմի երկարացումը հիմնավորում է կորոնավիրուսի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։ Նկատենք, սակայն, որ արտակարգ դրության պայմաններում աշխատում են հասարակական տրանսպորտը, հանրային սննդի օբյեկտները, ժամանցի վայրերը: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում պարտադիր է միայն բաց և փակ տարածքներում բժշկական դիմակ կրելը:

Իշխանության կողմից երրորդ անգամ արտակարգ դրության ռեժիմի երկարացումը իրավապաշտպանների և ընդդիմադիրների կողմից միանշանակ չի ընկալվել: Այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Մասնավորապես՝ արտակարգ դրության ժամանակ սահմանափակվում է մարդու՝ հավաքների ազատության իրավունքը, իսկ ընդդիմադիրները պնդում են, իշխանություններն այսպիսով կանխում են հակակառավարական ցույցերը:

Այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա պահանջում էր վերականգնել քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը: Սակայն, ոստիկանությունը նրան և ևս երեք քաղաքացու բերման ենթարկեց։ Կարճ ժամանակ անց, Մելիքյանն ազատ արձակվեց։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ՝ Ավետիք Իշխանյանը, որը որպես դիտորդ հետևել էր Մելիքյանի միայնակ ակցիային, կատարվածն անօրինական է համարում։ Իրավապաշտպանն ընդգծում է․ արտակարգ դրության պայմաններում, երբ սահմանափակված է քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը և իշխանության ներկայացուցիչներն ընդդիմադիրների քննադատություններին հակադարձում են, թե դավաճանություն է կորոնավիրուսի պայմաններում ներքաղաքական հարցադրումների վրա կենտրոնանալը, իրենք են, օգտվելով իրավիճակից, ընդունում կարևորագույն օրենքներ, որոնք կորոնավիրուսի հետ կապ չունեն։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը տրամաբանական է համարում պնդումները, թե արտակարգ դրությունը երկարացվում է հակաիշխանական ցույցերը կանխելու համար, բայց չի կարծում, որ այդ կերպ փորձում է արվում լռեցնել ընդդիմախոսներին: Ըստ նրա՝ իշխանություններն այսպիսով այլ խնդիր են լուծում, հող են նախապատրաստում Սահմանադրական դատարանի ճգնաժամը խորհրդարանում լուծելու համար: Քաղաքագետը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն արտակարգ դրության ռեժիմը չորրորդ անգամ չի կարող երկարացնել․ սա կհարուցի Եվրոպայում Հայաստանի գործընկեր կազմակերպությունների դժգոհությունները։

Իսկ ահա քաղաքագետ Արմեն Բադալյանն արտակարգ դրությունը համարում է փաստացի չգործող ռեժիմ: Նա կարծում է, որ իշխող քաղաքական ուժը երկարացնում է արտակարգ դրության ժամկետները՝ հույս ունենալով, որ կկանխի դժգոհությունները, որոնք կարող են վերածվել քաղաքական գործընթացների։

Այդուհանդերձ, որքա՞ն կարող է այս իրավիճակը շարունակվել․ Արմեն Բադալյանը այսպիսի սցենար է ներկայացում․ «Այսպես են մտածում․ դե մինչև հուլիսի կեսը կերկարացնենք, հետո ամառ է գալիս, իսկ մինչև սեպտեմբեր Հայաստանում բոլոր ժամանակներում մեռած քաղաքական ժամանակ է համարվում, ոչինչ չի լինի: Այդ ընթացքում համավարակի տվյալները կիջնեն, մի քանի հոգու հրաժարական կուղարկենք, հետո կասեն նոր մարդիկ ենք նշանակել, եկեք մի քանի ամիս սպասենք, թե ոնց են դզում հների արածը, այդպես կհասնեն նոյեմբեր, բայց սա չի աշխատի եթե ընդդիմությունը գրագետ աշխատի»։

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով ընդդիմության և իրավապաշտպանների քննադատություններին, հակադարձում է․ օրակարգում մարդու առողջ լինելու իրավունքն է․ «Այսօր, սահմանափակելով հավաքների ազատությունը, երաշխավորում ես մարդու կյանքի իրավունքը: Այս սահմանափակումներն արդարացի են ինչպես արտակարգ դրոյթյան պայմաններում, այնպես էլ դրանից դուրս, եթե առկա են անհրաժեշտ հիմքեր»։

Թեմային այսօր անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-ում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք հնարավոր չէ սոցալական հեռավորություն պահելով և դիմակ կրելով խաղաղ հավաք կազմակերպել, գրեթե բացառեց նման հավանականությունը․ «Իսկ եթե սոցիալական հեռավորությունը չպահպանվեց: Էլի բերման են ենթարկելու, օրինակ դիմակ չկրելու համար, ստացվելու է, որ մարդու հավաքի ազատությունը սահմանափակվեց: Այստեղ կարող է բանավեճ լինել՝ գուցե մարդու հավաքների իրավունքն ավելի գերակա է, քան մյուսները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան