Ֆրանսիայի բժշկական գիտությունների պրոֆեսոր, վարակիչ հիվանդությունների մասնագետ Դիդյե Ռաուլը թվիթերի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել երկրի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ իրեն լսելու և հիդրօքսիքլորի (քլորոքին) հիմքով պատրաստված Plaquenil կոչվող դեղամիջոցը դեղատոմսով սահմանելու հրամանագրի համար։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’express պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի առողջապահության նախարարի հրամանագիրը, սակայն, արգելում է դեղամիջոցի արտահանումը։ «Որպես առողջապահական արտակարգ …

