Հակոբ Բագրատունին լիբանանահայ լրագրողի հետ կապված միջադեպի հարցով դիմել է Լիբանանի ՆԳ նախարարին և դատախազին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին լիբանանահայ լրագրող Նշան Տեր-Հարությունյանի հետ կապված միջադեպի հարցով զրուցել է երկրի ՆԳ նախարար Մոհամմեդ Ֆահմիի հետ։ Նա նշել է, որ խնդրի հետ կապված սոցցանցերում տարածված տեսանյութը համայնքային սադրանքի հրահրման բնույթ է կրում, գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականը։

Բագրատունին նաև պատկան մարմիններին կոչ է արել՝ կանխել այս մթնոլորտի թեժացումը։ ՆԳ նախարարը խոստացել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, ինչպես նաև ձերբակալել հակահայ հայտարարությունների հեղինակին։

Միաժամանակ, հայ պատգամավորը նմանօրինակ պահանջով դիմել է նաև Լիբանանի գլխավոր դատախազին և անվտանգության ծառայությանը։

Նշենք, որ լրագրող Նշան Տեր-Հարությունյանը լիբանանյան «Ալ Ժադիդ» հեռուստաալիքի եթերում քաղաքական գործիչներից մեկի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի բացասական դերին, ինչի արդյունքում թուրքամետ ռադիկալ շրջանակների թիրախում է հայտնվել։ Նախ՝ ինտերակտիվ հաղորդման ընթացքում հեռուստադիտողներից մեկը հաղորդագրություն է ուղարկել՝ լրագրողին գաղթական և օտարական անվանելով։

Arevelk-ի փոխանցմամբ էլ՝ ոմանք էլ Twitter-ում գրառումներով սկսել են պաշտպանել Թուրքիան և նախագահ Էրդողանին՝ իրենց Օսմանյան կայսրության ժառանգորդ ներկայացնելով, ինչպես նաև արդարացրել Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը։

Միաժամանակ, հաղորդումից հետո մի խումբ անձինք հավաքվել են «Ալ Ժադիդ» հեռուստաալիքի շենքի մոտ, հայերի հասցեին վիրավորական վանկարկումներ հնչեցրել և Թուրքիայի դրոշները պարզել։