Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները քաղցկեղ ունեցող երեխաների համար ներկայացնելու են հատվածներ «Չիպոլինո» հայկական առաջին բալետային ներկայացումից: Միջոցառմանը ներկա են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստր Վիլեն Գալստյանը և Օպերայի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը: