Կառավարությունն այսօր որոշեց երկարացնել արտակարգ դրությունը: Նոր որոշմամբ մի շարք փոփոխություններ են լինելու: Մասնավորապես, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ի թիվս այլ կարգավորումների՝ կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը: Այս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերին, ինչպես նաև …

