ԱՊՀ-ին անհանգստացնում է Վրաստանում և Ուկրաինայում տեղակայված ամերիկյան բիոլաբորատորիաների անվտանգությունը

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Վրաստանում և Ուկրաինայում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների անվտանգությունը մտահոգություն է առաջացնում՝ կապված այդ երկրներում պետական կառավարման խնդիրների հետ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։

«Իրավիճակը, որում հայտնվել է ամբողջ աշխարհը, մեկ այլ խնդիր է ի հայտ բերել՝ ԱՊՀ պետություններին սահմանակից որոշ երկրների տարածքում տեղակայված օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաները։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Վրաստանում և Ուկրաինայում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ երկրներում պետական կառավարման խնդիրները»,- ասել է Նովիկովը։

Նրա խոսքով՝ «որոշակի հանգամանքներում» կենսաբանական նյութերի արտահոսքի վտանգ կա։ Դա, ըստ նրա, չի վերաբերում ահաբեկչությանը, բայց հնարավոր է բացասական հետևանքների սպառնալիք, ինչպես ցանկացած բարձր տեխնոլոգիական գործընթացում։

«Ներկա համաճարակի փորձը կարող է պատկերացում տալ մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր կենսաբանական նյութերի անվերահսկելի արտահոսքի հետևանքների մասին»,- հավելել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը։