Կորոնավիրուսով հիվանդների բժշկական օգնության և սպասարկման մեջ կլինիկական օրդինատուրայի վերջին կուրսի ուսանողներին ներգրավելու դեպքում բժշկական հնարավոր սխալի պարագայում ինչպիսի՞ իրավական կարգավորումներ կան։ ԱԺ արտահերթ նիստում նման հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նրանց վրա կկիրառվի ողջ իրավական ռեժիմը, որը կիրառվում է սովորական պայմաններում։ Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ …

