Կորոնավիրուսից մահվան 3 նոր դեպք Շիրակում․ մարզում վարակվածների թիվն ավելացել է

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 21-ի։ Երեք օրվա ընթացքում մահերի թիվն ավելացել է երեքով․ նրանք մահացել են Գյումրիում։

Մահացածներից մեկը 1952թ․ ծնված տղամարդ է, մյուսը՝ 1935թ․ ծնված տղամարդ, երրորդը 1931-ին ծնված կին։ Երեքն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մարզում ավելացել է նաև կորոնավիրուսով հիվանդների թիվը։ Ըստ Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 86-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Նշենք, որ Գյումրի ինֆեկցիոնն ունի 100 մահճակալ, որից 89-ն այժմ զբաղված է։ Այս պահին մարզն ունի ռեանիմացիոն ու տրիաժային ծառայության կարիք, հարցի վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Առողջապահության նախարարություն։

Հունիսի 28-ին մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք։ 37 հիվանդներ տեղափոխվել և բուժում են ստանում Երևանում։

Մարզում, այսօրվա դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4․174 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 28-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2․820 նմուշառման հետազոտություն։

Միաժամանակ, առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 263 բնակիչ։

Էմմա Չոբանյան